Քիչ առաջ կրшկпցներ է հնչել Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

Nouvelles

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:

Դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում և այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ:

Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր: Կրшկոցների արդյունքում վնասվածքի հետքեր են հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքներով քաղաքացի կամ քաղաքացիներ ընդունվել են, թե ոչ: Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հդվածի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության և քննչական բաժնում ստեղծվել է են օպերատիվ խմբեր:

(Visited 808 times, 1 visits today)
Оцените статью