ՈՒշագրավ․ Զախարովայի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցով

Nouvelles

ՄԱԿ համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Լեռնային Ղարաբաղ մեկնելու է պատրաստվում Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ:

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 000-ի։ Օրական տեղափոխվում է 1-2 000 մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

«Ռուս խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը»,- ասել Է Զախարովան:
Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է կորած զինծառայողների և զոհվածների մարմինների որոնումը:

Նա նշել է, որ այդ թեման «շատ զգայուն է հայկական և ադրբեջանական հասարակությունների համար»: «Մեր խաղաղապահները որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ»,-հավելել է նա:

(Visited 165 times, 1 visits today)
Оцените статью