Հայաստանի միակողմանի «ապաշրջափակում»

Nouvelles

Կովկասը հակասությունների ռեգիոնից կարող ենք վերածել կայունության եւ ծաղկման ռեգիոնի, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաղորդուղիների ու ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթների մասին:

Այդ դրույթներն առնվազն հայտարարության մեջ չեն ենթադրում որեւէ ժամանակային պարտավորություն, ի տարբերություն տարածքներ հանձնելու հայկական պարտավորությունների: Մինչդեռ, տրանսպորտային ապաշրջափակումն ու հաղորդուղիների բացումը եռակողմ կոչված համաձայնագրում Բաքվի միակ պարտավորությունն է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունը հայտնում է որպես «մխիթարություն»:

Բայց ապաշրջափակման առումով չկա որեւէ պարտավորություն ենթադրող ժամկետ: Այդ թվում, ներառված չէ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հարցը, իսկ Մեղրիով տարանցիկ ճանապարհի մասին առայժմ կցկտուր հիշատակումները ենթադրում են միակողմանի, տվյալ դեպքում Նախիջեւանի «ապաշրջափակում»: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի համաձայնագրով արդեն իսկ կատարվածին, ապա հայկական կողմի համար ճանապարհները փակվում են:

Հետեւաբար, կամ ռուսական գաղափարն է «շեղող մանեւր», որի ներքո թաքնված են նորանոր ծուղակներ Հայաստանի համար, կամ ապաշրջափակման գաղափարները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կսակարկվեն այլ՝ ՌԴ համար ավելի հետաքրքիր տարբերակներով:

(Visited 96 times, 1 visits today)
Оцените статью