Առաջնագծում զոհված երիտասարդի հուզիչ նամակը

Nouvelles

Առաջնագծում զոհված մի երիտասարդի նամակ աչքովս ընկավ, որը իր փոստում տեղադրել է ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը, ում անձամբ չեմ ճանաչում:

Երիտասարդը գրել էր՝ էնքան եմ ուզում ահավոր հարուստ դառնամ, որ լիքը ֆոնդեր բացեմ, շատ եմ մտածել էդ ուղղությամբ, որ լիքը հարցեր լուծեմ…
Հավերժ փառք ու խոնարհվում եմ…

Եթե որևէ մեկը աշխատում է, բիզնես է հիմնում, որ ճոխ ապրի, թանկ մեքենաներ քշի, պալատներ սարքի իր համար, կազինոներ այցելի, ախրանա ունենա, թանկանոց բրենդներ հագնի…

թող հիշի երիտասարդի խոսքերը, թող փորձի հասկանալ, որ սխալ նպատակ է դրել իր առջև, որ մի օր էդ պալատն էլ է անցնելու թուրքին ու ինքը իր կյանքի վերջին տարիները ապրելու են թուրքի սարքած հյուրանոցում, որը այո ճոխ է լինելու, առաջին հարկում էլ կազինո է լինելու և եթե բավարարում է ձեզ այս պայմանները, շարունակեք մտածել միայն անձնական շահի, անձնական ԵՍ-ի մասին, իսկ եթե մի փոքր սկսեցիք երկմտել երիտասարդի գրածից, ապա ուշ չէ, փոխեք ձեր մտածելակերպը, ձեր ապրելակերպը…

Հավերժ փառք մեր զոհված Տղեքին! Հայրենիքս պիտի հզորացնենք, այլ տարբերակ չկա!

(Visited 30 times, 1 visits today)
Оцените статью