Քահանա Արթենյանի անչափ կարևոր հորդորը հայերին․

Nouvelles

Նոր տարին նշելու 2 պայման կա, թե չէ ենց ապրել էլ չի լինի, ոչ նորմալ մ եռնել ենք ուզում, ոչ էլ՝ ծնվել․ Քահանա Արթենյանի անչափ կարևոր հորդորը հայերին

Զարմանում եմ, որ այսօր քննարկվում է Նոր տարի նշել-չնշելու հարցը: Մարդիկ եզրակացնում են, որ երեխաներն արժանի են…, զ ոhվшծ զինվորների ծնողները կհասկանան…: Ե՛ս չեմ հասկանում: Սա ի՞նչ քննարկման թեմա է: Բնական է, որ երեխաներից իրենց հեքիաթը չենք խլի, զ ոհվшծ զինվորերի ծնողների հետ էլ կսգшնք: Իսկ Նոր տարին ի՞նչ տոն է այսօր մեզ համար:

Ուտել-խմելո՞ւ. ուտելու բա՞ն է մնացել: Իրար երջանկություն մաղթելո՞ւ. երջանկութուն չեն մաղթում, երջանկացնում են: Անցնող տարվա «ձեռքբերումների» մասին խոսելո՞ւ. ոչ միայն անցնող տարվա, այլ նախորդ 26 տարիների ձեռբերումները մ սխեցինք, արժեզրկեցինք: Եկող տարվա սպասումների մասին խոսելո՞ւ. գուցե սա պետք է ու անհրաժեշտ, սակայն դրա համար Նոր տարի պետք չի նշել, այլ նորովի

ապրել, նորից ապրել, ինչքան էլ դժվար լինի: Հաաաա… գուցե առևտո՞ւր անելու. դե մենք առևտրական ազգ ենք, ուրիշ արժեք չի էլ մնացել: Ուտող-խմող ազգ ենք. էն որ կենացներով «օգնում ենք» Հայրենիքին, զնվորին, կարիքավորներին, ս գшվորներին:

Նոր տարին նշելու երկու պայման կա: Նա խնջույքի սեղանների համար նախատեսվող գումարը տրամադրել զ ոհվшծ ու վ իրшվոր զինվորների ընտանիքների կարիքներին:

Եվ երկրորդ պայմանն այն է, որ Նոր տարին սկսվի ոչ թե հունվարի 1-ից, այլ Քրիստոսի Ս. Ծնունդից: Իսկ մինչ Քրիստոսի Ծնունդը մենք դեռ ապաշխարության ճանապարհ պիտի անցնենք: Ապաշխարությունը ենթադրում է սեփակա՛ն մ եղքերը գիտակցել, ոչ թե դիմացինին մեղադրել: Ապաշխարությունը ենթադրում է մ եղքը շտկել և պայքարել հանուն…:

Ես առաջարկում և խնդրում եմ, ազգովի ապաշխարենք, դեկտեմբերի 30-ից Ծննդյան պահքը պահենք բոլորս և Ս. Ծննդյան տոնին մասնակցենք ու Քրիստոսի հետ նորից ծնվենք: Միայն այդ դեպքում ավելի հստակ կլինի, թե ինչ ենք ուզում: Սենց ապրել էլ չի լինի: Ոչ նորմալ մ եռնել ենք ուզում, ոչ էլ ծնվել:

(Visited 56 times, 1 visits today)
Оцените статью