Ուշադրություն. Սիսիան և Գորիս քաղաքներում ձյուն է տեղում․ ԱԻՆ

Nouvelles

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․

«ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

(Visited 28 times, 1 visits today)
Оцените статью