Կոչ եմ անում բոլոր մարդկանց՝․․․ Մանե Էլբակյանը զգուշացնում է․ Տարածել

Nouvelles

Մանե Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «ԿԱՐևՈՐ Հարգելի ընկերներ, տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասնում, որ վաղը ամսի հինգին Հայաստանում հեղաշրջում է նախապատրաստվում։ Ես չգիտեմ մենք բոլորս, ինչով կարող ենք ազդել այն ամենին ինչ նախապատրաստվում է, ինչպե՞ս կարող ենք կանխել` ինչպե՞ս կարող են կանխել մեր հայրենակիցները Հայաստանում ապրող,

բայց որ պետք գործել ու թույլ չտալ դավ ադիր ուժերը զավ թեն իշխանությունը դա փաստ է։
Ուստի կոչ եմ անում բոլոր մարդկանց ովքեր չեն ուզում հեղաշրջում տեղի ունենա Հայաստանում` թող ինքնակազմակերպվեն, մի գուցե անհրաժեշտություն լինի դուրս գալու փողոց, ես դեռ հույս ունեմ, որ մեր իշխանությունները տիրապետում են իրավիճակին ու գիտեն ինչ պետք է անել։

Հակառակ պարագայում ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և պաշտպանի իր իշխանությունը։ Նախկինների վերադարձ չպետք է լինի, որևէ պարագայում դա չպետք է թույլ տանք, ով ինչպես կարող է պետք է հակազդի այդ ուժերին։

Տեղեկություններ են հասնում, որ ողջ հանրապետությունում գումարներ են բաժանում, օլիգարխիկ շրջանակները իրենց աշխատողներին ստի պողաբար հանելու են փողոց` աշխատանքից ազատելու և այլ սպառնալիքներով։

Հավատացեք այն ուժերը ովքեր նախապատրաստվում են կարող են հավաքել այն զանգվածը, որի միջոցով կկարողանան հեղաշրջման գործողություններ կատարել` այդ թվում շենքեր շինություններ գր ավելու սպա ռնալիքով և այլն։ Խնդրում եմ տարածել գրառումը հնարավորության դեպքում։ Աստված պահապան բոլորին։

(Visited 104 times, 1 visits today)
Оцените статью