Կողմնակից էիք՝ հանձնեիք… Կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը. Նիկոլ Փաշինյան

Nouvelles

«Հիմա պարզվում է, որ բոլորը «5+2» բանաձևով հողերը հանձնելու կողմնակից էին»,- այսօրվա հեռուստաուղերձում նկատեց վարչապետ Փաշինյանը:

«Կողմնակից էիք՝ հանձնեիք… 2016-ին, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը. մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է: Ոմանց թվում է՝ «5+2»-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ դա դեռ նախնական առաջարկ էր. պետք է քննարկվեր, գրվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր:

«Արդեն հանրահայտ մեթոդով, որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Լաչին և այլն: Ես ապշած եմ ոմանց վրա, ովքեր, իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- հավելեց վարչապետը:

(Visited 23 times, 1 visits today)
Оцените статью