Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կան վիրավորներ

Nouvelles

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են Mercedes և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը; Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։

(Visited 54 times, 1 visits today)
Оцените статью