Սեդրակ Առուստամյանն ազատ է արձակվել

Nouvelles

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն արդեն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿԾ-ից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակ Առուստամյանին 50 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Գրավի համար նախատեսված գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Առուստամյանն ազատ է արձակվել։

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Այնուհետև՝ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք տալու համար: Վերջինս չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

(Visited 47 times, 1 visits today)
Оцените статью