Ո՞վ է Ղարաբաղում այժմ «գլխավորը». Պեսկովը պարզաբանել է

Nouvelles

Լեռնային Ղարաբաղում չկան գլխավորներ, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնություն։ Ռուսական կողմն իր գործողությունները համակարգում է երկու կողմի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Իրականում այնտեղ չկան գլխավորներ: Կա երկու հակամարտող կողմ ՝ Հայաստան և Ադրբեջան: Սրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ միասին ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը: Եվ այս հայտարարության դրույթների համաձայն` Ռուսաստանի ռազմական,

ինչպես նաև Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իրենց գործողությունները համակարգում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»,- ասել է Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ում հետ են Ղարաբաղում ռուս խաղաղապահները համակարգում իրենց գործողությունները, և ով է այժմ այտեղ ղեկավարում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատկանելիության մասին՝ Պեսկովը նշել է, որ այն որոշված է Անվտանգության խորհրդի (ՄԱԿ) համապատասխան բանաձևերով: Նա նշել է, որ ոչ մի երկիր չի փոխել այս մոտեցումը: Պեսկովը հիշեցրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ Ղարաբաղը չճանաչված երկիր է և անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

(Visited 80 times, 1 visits today)
Оцените статью