Զավեն Հունանյանի կոշտ պատասխանը Գնել Սարգսյանին՝ Լուսավորեմ սերիալիստ Գնելի լուսապսակ ուղեղը

Nouvelles

Արդեն տեւական ժամանակ է՝ անվանի զինվորականներին հեղինակազրկելու գործընթաց է գնում: Փոխգնդապետ Զավեն Հունանյանը, որը նոր է եկել առաջնագծից` հուղար կավորության մասնակցելու համար, համացանցում տեսնելով, թե ինչպես են առաջնագծի մատույցներում հայտնված որոշ մարդիկ ներկայացնում մար տական գործողությունները, ինչպես են վարկաբեկում լեգենդար զինվորականներին, պարզապես ապշել է:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց.

«Ցավով ու ամո թով նշեմ, որ մեր հայ ազգի այն մասսան, որը ինֆորմացիայից զուրկ է, չի տիրապետում այն հատուկ գիտելիքներին, ինչն անհրաժեշտ է քննարկելու կամ նամանավանդ քննադատելու զինվորականներին: Շատ բաներ կարդացի համացանցում, չի լինում արհամարհել, քանի որ 2 ամիս շարունակ ՀՀ ԶՈՒ-ն, Հայաստանի հաղթանակած բանակը, այն բանակը որն առնվազն 3 պետության դեմ թե ժ մարտեր էր վարում, ու այդ 3 պետություններից 2-ը համաշխարհային պրոֆեսիոնալ բանակ ունեն, խոսքս Թուրքիայի, Իսրայելի, նրանց զեն քերի, օգտագործվող տեխնիկայի ու զինվորականների մասին է, չհաշված վար ձկաններն ու մնացածները:

Ու համացանցում հանդիպում եմ ինչ-որ սերիալիստ Գնել Սարգսյանի ասուլիսը, որը ֆանտաստիկ ժանրի սերիալ է: Նա խոսում է իմ մար տական ընկերների, իմ ուսուցիչների մասին, ումից ես սովորել եմ իմ զինվորական գործը, որոնցից շատ շնորհակալ եմ՝ իմ ձեռքբերումների, շատ զինվորականների կյանքր խնայելու, անվտա նգության հարցերը ճիշտ կազմակերպելու համար: Լինելով նշված զինվորականների կողքին վերջին մեկ ամսից ավելի, տեսնելով նրանց գործունեությունը առաջնագծում՝ ստր ատեգիական նշանակություն ունեցող կետերում, նրանց առաջադրված խնդիրը ու ոչ միայն զինվորականի, այլեւ՝ մարդկային մոտեցումը իրենց գործին ու լսելով այս փնո վմունքը, այս քա րկոծումը՝ ես չեմ կարող չխոսել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, բանակի հենասյուները վարկաբեկելու գործընթա՞ց է գնացել՝ Զավեն Հունանյանը պատասխանեց. «Այսինքն, ներսից մեր տունը քան դելու գործընթաց է գնացել»: Օրեր առաջ դերասան Գնել Սարգսյանը, որն այս պատերազմում ներգրա վված է եղել ջոկատներից մեկի կազմում, եկել է ու սկսել ռազ մական վերլուծություն անել, թե ինչպես «հանձնեցին Հադրութն ու Շուշին», ինչպես էին կռ վում զինվորականները ու հարցազրույցում նա ներկայացնում է. «Ինձ ասեք՝ ո՞ւր է գեներալ Կոմիտասը:

Նրա վզին լիքը արյուն կա: Նա Ջաբրայիլում էր գտնվում, ես չգիտեմ Ջաբրայիլի գնդի ինչն էր, բայց երբ ես այնտեղ էի գտնվում, իմացա, որ գեներալ Կոմիտաս կա, ով որ պիտի հրահանգներ տա: Ես դերասան եմ, ռազմագիտությունից շատ բան չեմ հասկանում, բայց գոնե գիտեմ, որ մեր դեմ կռ վում է 5-դ սերնդի տեխնիկա եւ մարդը չպիտի երկար ժամանակ մեքենայի մեջ լինի, այս դեպքում՝ «Ուրալ» մեքենայի, ինչի վրա ինքը կոնկրետ աշխատում է:

Մեզ որ պիտի տանեին ուրիշ դիրքեր՝ «զասադ» նստելու, նստել ենք «Ուրալի» մեջ սպասում ենք, իսկ ինքը դանդաղում է: Ես հիմա կարող եմ ասել, որ դիտավորյալ էր դանդաղում: Այնքան դանդաղեց, մինչեւ ԱԹՍ-ն աշխատեց, հետեւից՝ ար կերը, փառք Աստծո, ոչ մի բան չեղավ, Ուրալներից մեկը վնա սվեց: Երկրորդ անգամ եկանք նստեցինք ու էլի երկար ժամանակ չէր շարժվում: Հետո Ջաբրայիլում, երբ պարզ էր դարձել, որ ճեղ քել են պաշտպանությունը, ինքը հելնում, փախնում է: Նստում է մեքենան ու թռնում»:

Թե ինչու է պատերազմից այսպիսի դրվագ ներկայացնում դերասանը, Զավեն Հունանյանն ունի իր բացատրությունը. «Նախ, ինքը մար տական գործողությունների ժամանակ հայտնվել է մի հատ այնպիսի կետում, որը առաջնագծից շատ հեռու է: Ասում է՝ «զասադում» նստած է եղել: Ի գիտություն նշեմ, որ «զասադը» շատ լուրջ մա րտական գործողության տեսակ է, որը իրականացնում են կա՛մ հատուկ նշանակության ստորաբաժանումները, կա՛մ համա զորային ստո րաբաժանումները, որոնք նախօրոք պատրաստություն են անցել:

Հետո նշում է, որ իր ձեռքում «Մուխա» կար ու ինքը չկարողացավ այդ «Մուխայից» օգտվել, ասում է՝ «ասեք ինձ խնդրեմ, թե ինչի համար է այդ «Մուխան», մեկդ բացատրեք»: Նա խոսում է այնպիսի մի զե նքի մասին, որը ձեռքի մի շարժումով կարելի է աշխատեցնել, բացվում է, սովորական նշան ես բռնում, թիրա խավորում ու կրա կում: Առավել անհասկացող կամ շուտ գլխի չընկնող մարդկանց համար ցուցանակ կա վրան կպցրած, թե ոնց են օգտագործում»:

Զավեն Հունանյանը պատմեց, որ իրականում ինչ է եղել Ջաբրայիլում. «Մի դրվագ կար, որ ինքը նահ անջում էր: Մեր տղաները չեն նա հանջել, իսկ որտեղ առաջնագծից զո րքը հետ է կանչվել, դա չի եղել նահանջ, վերախմբավորման գործողություններ են իրականացվել՝ հետագայում հաջորդ խնդիրը կատարելու համար: 13 ուղեկալի մոտ, դա Ջաբրայիլի 9-րդ պաշտ պանական շրջանի եւ ԱԱԾ-ի կցվածքն է, որտեղ էր նաեւ ինքը՝ մոտ 30 հոգանոց խմբում ընդգրկված լինելով: Շարքային զինվորները, որոնք իրենց վիրա վորված դասակի հրամանատարին դուրս հանելու խնդիր ունեին, հակառակորդի կողմից կրա կի տակ էին, դրանք սաղ փաստեր են, ու հանդիպեցին այդ խմբին:

Հրամանատարն անձամբ խնդրեց իրենցից երեսուն հոգի մարդ տրամադրել, որ փակվի ճանապարհի որոշակի հատ ված, որ կարողանան 18 տարեկան զինվորները դուրս գալ հակառակորդի կր ակի տակից, ինքը 6 հոգու հետ շարունակեց հետ գնալը, իսկ մնացած տղաները մնացին, փառք ու պատիվ իրենց, շարունակեցին այդ գործողությունը: Արդյունքում՝ փրկվեցին մեր 18 տարեկան մատղաշ երեխաները, այն տղերքը, որոնց այդ պահին օգնություն էր պետք: Իսկ ինքը լույսը չբացված, աքաղաղը դեռ չկանչած՝ երկրորդ անգամ արդեն դավ աճանեց՝ իր փախչելը կրկնելով: Փախավ, գնաց ուրիշ վայր ու անունը տալիս է, ասում է՝ Հորադիզում էի, շուտ գնացի հասա Կուբաթլու…

ես հուսով եմ, որ իր ելույթը մեր մշակույթի ու սպորտի նախարարությունը լսած կլինի, արդեն տեղյակ կլինեն, որ մենք մարաթոնյան վազքի նոր չեմպիոն ունենք, որը Հորադիզից շուտ հասավ Կուբաթլու, մոտավորապես 60 կմ-ի մասին է խոսքը: Պատմում է, որ գնաց այնտեղ, հավաքեց ինչ-որ գեներալի դոշեր: Տո այ…. այն բեղերով գեներալը, որ ձեռքով ցույց ես տալիս, ում դոշերը քո ասելով՝ հավաքել ես, կամ մտքովդ կանցներ անգամ, որ հավաքեիր, հիմա ոտքդ համապատասխան տեղիցդ պոկած էր լինելու: Ես չգիտեմ ինչն է քեզ դրդ ել, որ նման բաների շուրջ խոսես:

Դու խոսում ես գեներալ Կոմիտասից, տո դու գիտե՞ս ընդհանրապես ով է գեներալ Կոմիտաս Ռազմիկի Մուրադյանը, ճանաչո՞ւմ ես իրեն գիտե՞ս իր անցած ճանապարհը: Լուսավորեմ սերիալիստ Գնելի լուսապսակ ուղեղը՝ գեներալ Կոմիտասը Ջաբրայիլի հիմնադիր հրամանատարներից է, որի հրամանատարության օրոք Ջաբրայիլի զորամասը տարիներ շարունակ լավագույնն է ճանաչվել զին ված ուժերում, ում օրոք կառուցվել են 9-րդ պաշտպանական շրջանի բոլոր ամրաշինական կառույցները, դիրքերում խրամ ատներ է փորվել, ով որ ջանք ու եռանդ չի խնայել անձնական օրինակով զի նված ուժերում իր լուման ներդնելու ու մեր նման տղաների համար ուսուցիչ լինելու՝ անշահախնդիր, իր քրտինքով վաստակելով գեներալի ուսադիրները:

Գեներալ Մուրադյան Կոմիտասն այն տղան է, ով բոլորից շուտ առաջնագծում է հայտնվել՝ չնայած հասկացող մարդկանց, մանավանդ զինվորականների համար պետք է հարց առաջանար՝ գեներալը առաջնագծում: Ինչի՞ համար էր առաջնագծում: Որովհետեւ ինքը չէր կարող կամ չէր ուզում վստահել, կամ վստահում էր, բայց այնտեղ էր:
Անձամբ եմ տեսել ոնց է ղեկավարում ժամկետային զինծառայողներին, կամավո րականներին, պահեստազորից եկած տղաներին: Իսկ իմ հարգարժան Գնել Սարգսյանի նման սերիալիստը, որը ինչ-որ պատվեր է կատարում չեմ կարող ասել ինչ ուժի, ինչ անձի… Ես տեղյակ եմ, որ ինքը պարտքերի տակ է, պրոբլեմների մեջ է… Նման ձեւով նման տղաների մասին արտահայտվելուց դու փնո վում ես առաջին հերթին ինքդ քեզ՝ որպես հայ, քան դում ես քո ընտանիքը ներսից: Ես ամաչում եմ, որ դու էլ ես հայ, ես էլ եմ հայ»:

Խոսելով պատերազմի ելքի մասին՝ Զավեն Հունանյանն ասաց, որ բոլորս ենք մեղ ավոր ու բոլորս ունենք մեր մե ղքի բաժինը, բայց նա համաձայն չէ այն դիտարկման հետ, որ պար տությունը եղել է ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ ռազ մի դաշտում. «Ես չեմ խոսի դիվանագիտական դաշտից, կարող եմ խոսել ռազ մի դաշտից. այն ուժերով ու այն միջոցներով, պա յքարը այն ուժերի ու միջոցների դեմ, ինչի դեմ որ մենք պայք արեցինք ու արեցինք այն, ինչ արել ենք, դա անհնարին երեւույթ է եղել, որը մեր փառապանծ հաղթանակած բանակն իրականացրել է՝ սկսած իր

հրամանատարական կազմից, վերջացրած մինչեւ վերջին զինվորը, սկսած այն մարդկանցից, ովքեր արտասահմանում էին, ովքեր տունը նստած՝ սրտերում ու հոգիներում մեր հետ միասին կանգնած էին դաշտի մեջ: Հայտարարում են՝ Հադրութն առանց կռ վի հանձնեցինք… Հադրութում կռվ ի ժամանակ զո հվել են այնպիսի տղաներ, Հադրութում զո հվել է Արցախի հերոս Ղազարյան Դավիթը, Վարդանյան Էռնեստը, Օհանյան Խորենը, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը: Հադրութում մար տի դաշտում այնպիսի տղաներ են զո հվել՝ մար տնչելով, կանգնած մնալով թե՛ տա նկի դեմ, թե՛ հակառակորդի կենդանի ուժի դեմ, թե՛ ԱԹՍ-ների դեմ»: Նշենք նաև, որ Գնել Սարգսյանը պատասխան էր հնչեցրել, որը կարող եք կարդալ այստեղ: Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 152 times, 1 visits today)
Оцените статью