Քիչ հետո Վազգեն Մանուկյանը հանդես կգա հայտարարությամբ

Nouvelles

Մենք գրել էինք, որ 17 ընդդիմադիր ուժերի՝ վարչապետի պաշտոնի թեկնածուն ԱԺՄ կուսակցության առաջնորդ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Մենք փորձեցինք Վազգեն Մանուկյանից ճշտել, թե արդյոք արդեն տվե՞լ է իր համաձայնությունը, նրա մամուլի խոսնակն ասաց, որ այսօր՝ ժամը 15.00-ից հետո տեղի է ունենալու նիստ,որից հետո Վազգեն Մանուկյանը հանդես կգա հայտարարությամբ, որի մեջ, ըստ խոսնակի, կլինեն բոլոր հարցերի պատասխանները։

Նա նաև նշեց, որ մինչև շաբաթ օրը Մազգեն Մանուկյանը մամուլին մեկնաբանություններ չի տա ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում ընդդիմությունը նշանակել է հանրահավաք։

(Visited 37 times, 1 visits today)
Оцените статью