Էրդողանը կրկին երազանքների գիրկն է ընկել. ինչ է պահանջում նա

Nouvelles

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտրարել է , որ թուրքերը պետք է պաշտպանեն Երուսաղեմի իրավունքները, անգամ իրենց կյանքով: Այս մասին տեղեկացնում է «Ալմասդար Նյուզ»-ը հղում անելով «Անադոլու» գործակալությանը:

«Մենք թուրքերս պետք է պաշտպանենք Երուսաղեմի իրավունքները, նույնիսկ մեր կյանքի գնով , դա իսլամական ազգի պատիվն է: Եկեք բոլորս մի կողմ դնենք մեր տարաձայնությունները , մեր սրբությունների դեմ հшր ձшկnւմների ֆոնին , մենք պետք է հավաքվենք իսլամի ընդհանուր գաղափարի շուրջ:

Մենք նկատում ենք գաղափարական ծայրահեղականության աճ, որը չի տարբերվում ԴԱ ԻՇ-ի կամ Գյուլենի կազմակերպության գործողություններից: Այս տարի կորոնավիրուսից զատ, մենք բախվել ենք ամենաարագ տարածվող հակաիսլամական վիրnւuին» , – հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հիշեցնենք սա արդեն 2-րդ դեպքն է երբ Էրդողանը խոսում է Երուսաղեմի հետ կապված իր գաղափարների մասին : Դեռևս այս տարվա հոկտեմբերի մեկին

Էրդողանը ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ վկայակոչելով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկողությունը ժամանակակից դարաշրջանի մեծ մասում: «Ժամանակն է, որ Իսրայելը գլխի ընկնի, որ Թուրքիային վաճառած ԱԹՍ-ները վաղ, թե ուշ կթռչեն Երուսաղեմ: Երուսաղեմը պատկանում է Թուրքիային:»,- Թուրքիայի խորհրդարանում հայտարարել էր Թայիփ Էրդողանը:

(Visited 854 times, 1 visits today)
Оцените статью