Արցախը Ռուսասաստան է և վերջ… Փայլակ Ուռուսյանի ուշագրավ անդրադարձը

Nouvelles

Փայլակ Ուռոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Նորից կրկնվեց, մինչև երբ…
Միևնույնն է, դասեր չենք քաղում։ Հիշեք դեռ 1920թ. Արցախում տարակարծություններ կային քաղաքացիների ու գյուղացիների միջև, վերջինները մեղադրում էին քաղաքի վերնախավին դավաճանության մեջ, որոնք համակերպվել էին բաքվի պայմաններին…

Իսկ բաքվում Արցախի ներկայացուցիչ շուշեցի Տիգրան Բեկզադյանը արցախցիներին տեղեկացնու է անհուսալի վիճակի մասին, որին հետևում է անգլիայի կողմից Արցախում նահանգապետ նշանակված սուլթանովի վերջնագիրը, որով 48 ժամում արցախցիները պետք է հնազանդվեին բաքվին, այլապես զե նքով կպարտադրեն։

Արցախցիները ջան, այսօր դուք ավելի լավ եք ճանաչում ձեր նախկին վերնախավի կլանին։ Հետևությունները թողնում եմ Ձեզ։ Հետո բոլորիս է հայտնի, թե ինչ կատարվեց, ոչ Դրոն, ոչ էլ Նժդեհն անզոր էին դիմակայելու 1-ինը խորհրդայինացված ադրբեջանի դեմ։ Իսկ ինչ ունենք այսօր, նույնը… Սակայն էլ ավելի դավա ճանների հզոր բանակ,

ովքեր հանուն իրենց նեղ անձնական շահերի, պատրաստ են ամեն ինչի, նույնիսկ բռ նի ուժով գալ իշխանության, որ փրկեն իրենց ավարը։ Հարամ է չեք վայելի… Ոմն զորի բալայան, ով միշտ իր շոուներով հանկարծ պահի տակ հայտնվում և հանդես է գալիս, որպես ազգի «փրկիչի», ով իր անհեթեթ եւ միֆ նամակներով սադրում ու պառակտում է հայ ժողովրդին։

֊Մենք, միամիտ աղուհացով, Արցախին թև ու թիկունք հայաստանցիներս սկսած ղարաբաղյան շարժումով, հլա հիշեք, մեր կարգախոսը ,,Միացում, Արցախը Մերն է և Վերջ», գոռում֊գոչում, սիրում պայքարում, զո հվում էինք հանուն Արցախի, և ճիշտ ենք արել, նույնիսկ մեկը չկար, որ անկախություն պահանջեր։ Իսկ ինչու է են հիմա դեմ, երբ ասում ենք, Արցախը Հայաստան է և վերջ,

ինչ է բոլորդ ավելի խելացի եք դարձե՞լ, իսկ այս երկրի տերը՝ պայքարող, կռվ ող, զո հվող, հաշմանդամ դարձած խեղճ ու կրա կ հասարակ ՀՀ֊ն քաղաքացուն ձեր կարճ ուղեղով գիտեք նորից կարող եք դարձնել ձեզ գործիք։ Առը ձեզ… Տեսեք ղարաբաղյան մաֆիայի կլանի նոր կարգախոսները Արցախը Ռուսասաստան է և վերջ, իսկ մյուս կողմից ներքուստ՝ ուղղակի և անուղղակի պայքարում են նոր կարգախոսով, Հայաստանը Արցախ է և վերջ։

Վերջում, Հայաստանի և Արցախի դարդ ու ցավով ապրող երկրի հասարակ ժողովուրդ մենք պետք է չպառակտվենք ու միասին դիմակայենք բոլոր դժվարություններին եւ արհավիրքներին, ինչպես նաև ներքին սադր իրչ ուժերին, մաֆիայի կլանի ու իրենց պարագլուխների դեմ։ Տարածաշրջանը լարված է, մենք պետք է շատ զգոն լինենք և միասնական։ Համոզված եմ, շատ լավ է լինելու

(Visited 274 times, 1 visits today)
Оцените статью