Մարդիկ, ովքեր չեն սիրում Նիկոլին՝ ասեմ հիմնական պատճառները…

Nouvelles

Մարդիկ, ովքեր չեն սիրում Նիկոլին՝ ասեմ հիմնական պատճառները, որոնք շատ կարևոր փաստեր են

Նիկոլին չսիրողները. Մարդիկ, ովքեր չեն սիրում Նիկոլին։ Այսօր կգրեմ առաջին խմբի մասին.

Լրագրողներ, խմբագիրներ, մարդիկ, ովքեր Նիկոլի լրագրող և խմբագիր եղած տարիներին աշխատել են Նիկոլի հետ. (Աղասի Ենոքյան, Նաիրա Զոհրաբյան, Արմինե Օհանյան «Հրապարակի Արմինե», Սաթիկ Սեյրանյան, և այլոք). Այս մարդիկ ոչ թե չեն սիրում Նիկոլին, որովհետեւ Նիկոլը վատ վարչապետ է կամ, որ Նիկոլը պարտվեց այս պшտերшզմում, կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ հողերը հանձնեց, այլ այս մարդիկ չեն սիրել Նիկոլին վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից, երբ դեռ Նիկոլը չէր էլ հասցրել որպես վարչապետ ինչ-որ բան անել կամ չանել։ Այս մարդիկ արդեն ոչ թե չէին սիրում Նիկոլին այլ ուղղակի шտում էին նրան։

Հիմա հասկանանք թե ինչու.
Նրանք ամենալավը գիտեն, որ Նիկոլը իր կյանքի ընթացքում երբեք փողով նյութ չի գրել, կամ երբեք փող չի վերցրել՝ինչ-որ մեկի մասին նյութ չդնելու համար, իրենք դրանում ուղղակի համոզված են։
Հնարավոր է որ, օրինակ,նրանք աշխատելով «Հայկական Ժամանակում», իրենք են ինքնագլուխ, առանց Նիկոլի իմացության, գումար վերցրել այս կամ այն օլիգարխից, որևէ պաշտոնյայից և նյութ գրել կամ չեն գրել, բայց իրենք վստահ են եղել,որ Նիկոլը նման բան երբեք թույլ չէր տա՝ ոչ իրենց, ոչ էլ ինքն իրեն։

Այս մարդիկ ներքին համոզմունք են ունեցել, որ ճիշտը այլ է, պետք է լավ լինել ինչ-որ պաշտոնյայի հետ, որ կարողանաս գործերդ կարգավորել, և լրագրողից դառնալ քաղաքական գործիչ, պատգամավոր, որ պետք է փող վերցնել ինչ-որ օլիգարխից, որպեսզի կարողանաս թերթ կամ կայք պահել՝ կատարելով այդ մարդու հրահանգները։

Նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, հենց այդպես են հասել հաջողության՝ դառնալով քաղաքական գործիչ կամ թերթի խմբագիր։ Եվ Նիկոլը, չլինելով իրենց նման , պահելով իր սկզբունքայնությունը, հասնում է հաջողությունների։ Նրանք շատ լավ գիտեն որ Նիկոլը այպիսին է եղել ու հիմա էլ այդպես է ապրում և աշխատում, իսկ իրենք շարունակում են կախվածության մեջ լինել այս կամ այն օլիգարխից կամ նախկին պաշտոնյայից՝ ով ֆինանսավորում է իրենց։ Եվ հենց սա էլ նրանք չեն կարողանում ներել Նիկոլին կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, հենց դա չեն կարողանում ներել իրենք իրենց։

Նրանք երազում էին կամ երազում են որ Նիկոլը ձախողի, նրանք համաձայն կլինեին կամ համաձայն են, որ այդ ձախողման գինը շատ թանկ լինի, միայն թե իրենք համոզվեն, որ իրենց ընտրած ճանապարհն է ճիշտ։

Բոլորս էլ շատ լավ գիտենք, տեսել և տեսնում ենք, թե ինչպես և ինչի համար է պայքարում Նաիրա Զոհրաբյանը,որ նրա գործողություններում չի եղել եւ չկա սկզբունքայնություն։ Ծրարների ջանը սաղ լինի, թեկուզ մի երկու անգամ էլ աչքի տшկ կшպտուկով կհшյտնվի հասարակության առաջ, բայց դե կարևորը ապրուստի միջոցը կա ու կա։

Բոլորս էլ շատ լավ տեսնում ենք «Հրապարակ» օրաթերթի ակնհայտ պատվերով նյութերը, բայց կարևորը խմբագրի և լրագրողների փորը կուշտ լինի։

Բոլորս էլ շատ լավ տեսնում ենք այս կամ այն ընդդիմադիր գործչի հարցազրույցնենրն ու ելույթները, որոնք եթե գտնենք ու համեմատենք այդ մարդկանց տարիներ առաջ արած հայտարարություններին, ապա ոչ մի ընդհանուր բան չկա նրանց այսօրվա ասածների հետ։

Եվ այո՜,այդ մարդիկ այսօր ընդամենը երկու հարց են լուծում։ Ուզում են իրենք իրենց ներսում համոզվեն որ առանց ՏԵՐ ունենալու հնարավոր չի հասնել հաջողության և այդ միջոցով իրենց կուշտ փորը ապահովել։
Նրանք ամենալավը գիտեն, որ Նիկոլը հիմա ո’չ կաշառք է վերցնում, ո’չ ինչ-որ բիզնեսների մեջ փայ ունի, ո’չ էլ միլիոններ է կուտակում։

ՆՐԱՆՔ ԴԱ ԱՄԵՆԱԼԱՎԸ ԳԻՏԵՆ։
Եվ գիտեն մի բան, որ եթե իրենք լինեիր Նիկոլի տեղը՝ հիմա միլիոններ էին դիզել!!!
Հ.Գ նրանք հիմա էլ երազում են, որ Ֆրանսիայի նախագահը չճանաչի Արցախի անկախությունը և դրա մեղավորությունը դնեն Նիկոլի վրա!!!

Ռեգինա Պրազյան ֆեյսբուքյան էջից․

(Visited 124 times, 1 visits today)
Оцените статью