Անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան շարունակվում է ՊՆ շենքի դիմաց:
«Ոչ խաբար ունեմ տղուցս, ոչ բան: Երեխուս չաստից երկու հոգի եկել էին, ասին` ամսի 8-ին տեսել ենք ու էտ ա եղել… Ինչ կռիվը սկսել ա, 4-5 անգամ փակ համարներով գիշերը զանգում են, վերցնում ենք, ասում` ալո, ձեն չկա, մտածում ենք` կարող ա երեխեն լինի, չի խոսում, վախում ա:
Սաղ տեղերը գնացել եմ, ոչ մի բան, էսօր էլ եկել եմ ստեղ: Թեժ գծով զանգում ենք, ասում անուն-ազգանունը, նայում են, ասում` տեղեկություն չկա»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:
(Visited 114 times, 1 visits today)