Ստիպեցիր ասել, դու պրոստը չմո ես, չմոռանաս, չմո. Արման Սաղաթելյանը՝ նորանշանակ նախարարին

Nouvelles

Արման Սաղաթելյանը մեկնաբանել է ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունը, որ Հայաստանը ռազմադաշտում ձախողում ունեցել է, իսկ դիվանագիտության մեջ՝ ոչ:

«Կողմ դնենք, որ առնվազն տգեղ է ու ոչ կոլեգիալ իրեն նախարար համարող մարդու համար եկած-չեկած ամեն բան բանակի «գրպանը» գցելը։ Ես իրեն չեմ ճանաչում անձամբ, բայց ճանաչողներին խնդրում եմ դավաճանից պաշտոն վերցրած ու դրանից զարմացած էս ապուշին բացատրեք, որ եղած լայնամասշտաբ պատերազմի սկսվելը դիվանագիտության ոչ թե ձախողում է, այլ ամբողջական տապալում, ու միայն ես ժամերով կարող եմ պատմել, թե երբ, որտեղ ու ինչպես։

Ու հերիք եղավ վիրավորեք մտածող մարդկանց ինտելեկտը, արդեն սպառել եք ձեր նկատմամբ քաղաքակիրթ վարվեցողության ողջ պաշարը։

Հ.Գ. Ստիպեցիր ասել: Դու պրոստը չմո ես: Չմոռանաս: Չմո»,-գրել է նա:

(Visited 366 times, 1 visits today)
Оцените статью