Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կան զոհեր

Nouvelles

Թբիլիսիի Խորավա փողոցում հրդեհի հետևանքով 2 մարդ Է զոհվել, հայտում է Sputnik Грузия-ն։

Արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով՝ այրվել է եռահարկ բնակելի շենքի 2-րդ հարկը։

Դեպքի վայրում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարների 7 բրիգադ։ Մինչ այդ կրակը տեղայնացվել է։ Հրդեհված բնակարանում հրշեջները հայտնաբերել են 2 դի։

Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 7։30-ի սահմաններում։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս հայտնի չէ։

(Visited 40 times, 1 visits today)
Оцените статью