«Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, ա՛յ տղա»․ իմքայլական պատգամավորը՝ ակցիայի մասնակիցներին

Nouvelles

Քիչ առաջ ԱԺ եկավ իմքայլական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է ակցիայի վերաբերյալ՝ նշելով, որ վերջինները պահանջում են ռազմական դրության չեղարկում։

Պատգամավորն ասաց, որ Սյունիքում է եղել և երեկվա քննարկմանը չի մասնակցել, ավելի ուշ իր կարծիքը կհայտնի։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, պատգամավորին տեսնելով, սկսեցին վանկարկել՝ «դավաճան»։

«Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, ա՛յ տղա»,- վրդովեց պատգամավորը և ներս մտավ։

(Visited 66 times, 1 visits today)
Оцените статью