Եռաբլուրն այսօր մարդաշատ էր: Նոյեմբերի 22-ը հայտարարվել է համազգային սգի օր: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում կատարել է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի արարողություն:
Պատերազմի 44 օրերի ընթացքում հայկական կողմերի զոհերի թիվը անցել է 2000-ը, կան հազարավոր վիրավորներ, տասնյակ անհետ կորածներ ու գերիներ:
Հրադադարի եռակողմ համաձայնագիրը կնքվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Վերջինիս շրջանակում ԼՂ-ում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
(Visited 33 times, 1 visits today)