Ժողովուրդ, սառե΄ք, սթափվե΄ք, երկիր ենք կորցնում… Արթուր Վանեցյան

Nouvelles

Նիկոլ Փաշինյանը բաժանելով հասարակությունը սեւ ու սպիտակի, քանդեց բոլոր քաղաքական կուսակցությունների քաղաքական օրակարգերը, բերեց օրակարգ սեւ ու սպիտակ, ատելություն: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Երբ որ Երեւանի քաղաքապետի ավագանու ընտրությունների ժամանակ հնչեց սեւ ու սպիտակ եզրույթը, ես որպես ԱԱԾ տնօրեն դրա մեջ ռիսկեր գնահատելով, որ դա ի վերջո բերելով հասարակության պառակտմանը եւ ինչ-որ մի փուլում այդ սեւ ու սպիտակի պատճառով բախումներ են լինելու, ասեցի որ այդ եզրույթը շատ վտնագավոր է եւ անհրաժեշտ է դրա վերջը տալ, փակել այդ թեման: Ինձ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասեց, որ դու քաղաքականությունից չես հասկանում` պետք է կիսել սպիտակների ու սեւերի, սպիտակները հաղթողներն ու լավերն են, սեւերը նախկիններն ու վատերն են, պարտվողներն են:

Ու քանի որ կան սեւեր ու սպիտակներ, ուրիշ ոչ ոք չկա, մարդիկ պետք է ընտրություն կատարեն` կամ իրենք վատ ու պարտվողի հետ են, կամ լավի ու հաղթողի կողքն են: Եւ ինքը բաժանլեով հասարակությունը սեւ ու սպիտակի, քանդեց բոլոր քաղաքական կուսակցությունների քաղաքական օրակարգերը, բերեց օրակարգ սեւ ու սպիտակ, ատելություն, եւ մարդն այլ ընտրություն չուներ, կամ պետք է լիներ սեւ, կամ պետք է լիներ սպիտակ: Հենց մարդն ասում էր` ես ոչ մի գույ չեմ, էդ մարդուն էլ ասում էին դավաճան»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով` իշխանությունները միայն մանիպուլյացիա են կարողանում անել, ուրիշ ոչ մի բան:

«Նիկոլ անունը հայոց լեզվի բացատրական բառանների մեջ լինելու է դավաճանի հոմանիշը: Ժողովուրդ, հասկացե΄ք, սառե΄ք, սթափվե΄ք, երկիր ենք կորցնում, երկիր ենք կորցրել: Անհասկանալի վիճակ է, Մեղրի տարածքով ճանապարհ ենք տվել Ադրբեջանին, որ գնան կպնեն Նախիջեւանին, խաղաղապահ զորքերի մանդատ 5 տարի է, Թուրքիան ու Ադրբեջանը զարգանալու են, ու մյուս քայլը կլինի ամբողջ Արցախի գրավումը, Հայաստանի գրավումը:

Սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, իսկ Նիկոլ Փաշինյանը աներեսի, անթասիբի պես կառչել է աթոռին ու չի ուզում գնա, բոլորը պահանջում են հրաժարական, իսկ ինքը ասում է` ինձ 6 ամիս ժամանակ տվեք, այ ընկեր մնաս, որ ինչ անես, հետքերը ջնջե՞ս»,-ասաց նա:

(Visited 83 times, 1 visits today)
Оцените статью