Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Nouvelles

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ․

«Պարո՛ն Սարգսյան,

ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին»,-ասված է ցավակցական ուղերձում։

(Visited 64 times, 1 visits today)
Оцените статью