Այսօր Աղդամի շրջանը (Ակնա) պետք է հանձնվի Ադրբեջանին

Nouvelles

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Աղդամի շրջանը (Ակնա) պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, վաղը։

Այն գտնվում է Արցախի Հանրապետության արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում և ունի թաղամասի կարգավիճակ, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ 2010 թվականի նոյեմբերին Արցախի կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա:

Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված է Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին։

Ակնայի հարակից բլրի գագաթին է գտնվում Վանքասարի եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ։

Արցախյան պատերազմի ընթացքում այն Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր։

1993 թվականի հուլիսի 4-ից 24-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմագործողության արդյունքում Աղդամը անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

(Visited 75 times, 1 visits today)
Оцените статью