«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ

Nouvelles

Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Վերջինիս կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

(Visited 63 times, 1 visits today)
Оцените статью