Պուտինը՝ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքների մասին

Nouvelles

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքները ոչ մի հիմք չունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Փաշինյանն իրավացիորեն օրհասական է համարել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը համաձայնագրի ստորագրումից առաջ։
«Իրավիճակն սկսել է այնպես դասավորվել, որ տեղի է ունեցել այն, ինչ կարելի էր կանխատեսել՝ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Շուշին։

Եվ միանգամայն արդար ու ազնիվ կերպով՝ դիմելով իր ժողովրդին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ իրավիճակն օրհասական է հայկական կողմի համար։ Ժամերի խնդիր է եղել։ Հնարավոր էր Ստեփանակերտի գրավումը»,- նշել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ամբողջությամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները:

Դրա համար Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ Փաշինյանը, բազմիցս շնորհակալություն են հայտնել և ընդգծել, որ ՌԴ-ն «այդ ոլորտում լիովին կատարում է իր բոլոր պարտավորությունները», հավելել Է Պուտինը:

(Visited 60 times, 1 visits today)
Оцените статью