ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում:
Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել:
Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում:
Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները,
քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»:
(Visited 42 times, 1 visits today)