Ալիևն ու նրա կինը հայտնվել են իրանական դիպուկահարի նշանառության տակ. Նաիրի Հոխիկյան

Nouvelles

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևն ու նրա կինը հայտնվել են իրանական դիպուկահարի նշանառության տակ…

Սա, իհարկե, մեր հարևան Իրանի ուղերձն է Ադրբեջանին՝ տեղեկատվական առումով: Արցախի հարավային շրջանները, որոնք հայտնվել են Ադրբեջանի իշխանության ու ահաբեկիչների հսկողության տակ, միաժամանակ անպաշտպան են իրանական նշանառուներից: Այս լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի մեդիադաշտում:

Այսկերպ Թեհրանը փաստացի զգուշացնում է Բաքվին ու Անկարային, որ սահմանային ամբողջ գոտին իր մշտադիտարկման տակ է, և փորձ չպետք է արվի՝ խախտելու սահմանի կայունությունը Ադրբեջանի ձեռքով:

Իրանի շուրջ լարվածությունը իր տրամաբանական հունով մեծանում է»:

(Visited 365 times, 1 visits today)
Оцените статью