Ովքեր են հեռանում Փաշինյանի թիմից

Nouvelles

Մանդատները վայր են դրել խորհրդարանի պատգամավորներ, հրաժարական են տվել մի քանի պաշտոնյաներ։

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմանը հաջորդեց հրաժարականների մի ամբողջ շղթա։

Մանդատները վայր են դրել խորհրդարանի իշխանական մի քանի պատգամավորներ, ինչպես նաև հրաժարական են տվել մի քանի պաշտոնյաներ։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ՀՀ վարչապետը երեկ Facebook–ի իր էջում դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու «պատերի տակ վնգստացողների» հարցերը։

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավել ևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: Վարչապետն ընդգծեց` եթե իր որևէ ասածից նման տպավորություն կստանան, ապա դա սխալ տպավորություն է:

Նրա խոսքով, հակառակ տարբեր շահարկումների, նա ընդամենը արձանագրել է, որ բռնությունը կամ բռնության կոչերը (առավել ևս զինված) տեղ չունեն և չեն կարող լինել կառավարության գործիքակազմում:

 

(Visited 861 times, 1 visits today)
Оцените статью