Ստեփանակերտում արդեն մի քանի օր է՝ օդում օդային տագնապի ձայնը չկա, բայց կա լարվածություն։
Փողոցներում մեքենաները շատացել են, մարդիկ՝ դեռ ոչ։ Factor TV-ն զրուցել է Արցախում անցորդների հետ։
Նրանք նշում են՝ մի քանի օր է, գիշերները խաղաղ են։ Ստեփանակերտի բնակիչ 86 տարեկան Լյուդվիգ
Հայիրյանը ասում է՝ համաձայնագրի հաջորդ օրը հարսին և թոռներին Երևանից բերել է Ստեփանակերտ։
Իսկ Ասկերանի բնակիչ Արշավիր Մինասյանը պատրաստոում է գնալ Երևան՝ երեխաներին տեսնելու։
Թե երբ երեխաներին հետ՝ տուն կբերի, պատասխանում է՝ դեռ չգիտի, երբ վստահ լինի, որ վտանգ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում:
(Visited 73 times, 1 visits today)