Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«-Պացիենտ, 4000-ից ավել զոհ ունեցանք…
-Ես պետք է ասեմ,որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, բարեփոխումներ արեցինք, զինվորները ելակ էին ուտում, մի մասն էլ դեռ ընթացքի մեջ է, պետք է բանակը փոխվի,սա է հարցը…
-Պացիենտ, կապիտուլյացիայի ենք գնացել,Արցախի 80 տոկոսը տվել ենք թշնամուն…
-Ո՞վ ասեց, որ մենք Արցախ չունենք, չենք ունենա, եթե արցախցին չգնա Արցախ, նա պետք է գնա ու ապրի Արցախում:
Հասկանո՞ւմ եք, հեշտ չէր այդ որոշումը կայացնելը, բայց բացի ինձանից ոչ ոք դա չէր անի…
-Պացիենտ, ինչո՞ւ շուտ չկայացրեցիք, ինչո՞ւ չփրկեցիք ավելի շատ զինվորների կյանք, ինչո՞ւ չփրկեցիք Արցախի տարածքները, Շուշին…
-Իսկ ինչո՞ւ Ծառուկյանը չեկավ,
Վանեցյանը եկավ, հետո գնաց, իսկ դու, դու ինչի՞ չգնացիր… հա, ի դեպ, պետք է ասեմ, որ պետք է աղջիկներն էլ սկսեն ծառայել, դա լուրջ ձեռքբերում կլինի բանակի համար…
-Պացիենտ, լավ, հիմա ո՞նց ենք ապրելու այս սարսափելի իրավիճակում:
-Ես պետք է ասեմ, որ իրավիճակը սարսափելի չէ, մենք պետք է կրթություն զարգացնենք, գիտություն, հա,
ի դեպ մի կարևոր բան նշեմ, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կրթություն ենք տալիս մենք մեր երեխաներին, ինչի համար ենք կրթում…
-Պացիենտ, իսկ փող ունե՞նք…
-Ոչ… բայց կգտնենք…
Պացիենտն այդպես էլ չհասկացավ,որ ինքն այլևս վարչապետ չէ…»: