Հուսով եմ՝ այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը․ Պուտին (տեսանյութ)

Nouvelles

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է։

«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

(Visited 49 times, 1 visits today)
Оцените статью