Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք. Էդմոն Մարուքյան

Nouvelles

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում տիրող իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելիս նախևառաջ անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ջարդարարություններին։

«Զոհ ունենք, ժողովուրդ, սթափվել է պետք»,- ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով խորհրդարան ներխուժած ցուցարարի մահվանը։

«Այո՛, ստորագրվել է շատ վատ փաստաթուղթ։ Կարող էր շատ ավելի վատ լինել»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այս խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն իշխանության կողմից նրա հեռացումով։

«Ոչ մի ուժ ճանապարհային քարտեզ չի ներկայացրել, թե ինչ է պետք անել: Լավ, Փաշինյանը հեռացավ, հետո ի՞նչ պիտի արվի․․․

Սկսվել է մի մեծ քարոզչություն, որ վարչապետը հեռանա, երկրում քաոս կտիրի, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ երկրում հիմա էլ է քաոս»,- նկատեց Մարուքյանը։

(Visited 331 times, 1 visits today)
Оцените статью