Ռուսաստանը կբացի՞ Շուշին Ադրբեջանի առաջ

Nouvelles

Ռուսական WarGonzo Տելեգրամ ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ միավորմանն է դիմել դեպի Շուշի մուտք ապահովելու համար, քանի որ քաղաք տանող ճանապարհները գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ:

Ինչպես հայտնի է եռակողմ տխրահռչակ համաձայնագրից, հայկական եւ ադրբեջանական զինուժը մնում է այնտեղ, որտեղ կանգնած է: Դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները չունեն դեպի Շուշի ճանապարհ տալու պարտավորություն, չկա այդպիսի որեւէ դրույթ այն համաձայնագրում, որ ստորագրվել է:

Տելեգրամ ալիքը հայտնում է, որ իհարկե ադրբեջանցիները քաղաք մուտք ունեն այն այսպես ասած անտառային ճանապարհով, որով հասել են եւ սկսել մարտերը Շուշիի համար: Այդ մարտերը ընդհանրապես պատերազմի թերեւս ամենախորհրդավոր դրվագներից են, ինչպես է հաջողվել չունենալով նորմալ ճանապարհ, հասնել Շուշի, ընդ որում զրահատեխնիկայով, ու սկսել քաղաքի համար մարտ եւ վերցնել քաղաքը: Շատերն են նշում, որ Շուշին հանձնելը ռուս խաղաղապահների մուտքի պայմանն էր:

Պատերազմը կանգնել է Շուշիից հետո: Սակայն, այդ առումով շատ բազմիմաստ իրավիճակում: Փաստորեն, Ադրբեջանը չունի դեպի Շուշի տանող ճանապարհ, ռուս խաղաղապահները չունեն դա ապահովելու պարտավորություն, որովհետեւ պատերազմող կողմի զորքերը մնում են այնտեղ, որտեղ կանգնած են:

Տպավորություն է, որ Շուշիի համար ավարտվել է ակտիվ ճակատամարտը, եւ սկսվում է «պասի՞վը»:

(Visited 467 times, 1 visits today)
Оцените статью