«Մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր». Կարին Տոնոյանը պահանջում է վարչապետի հրաժարական

Nouvelles

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ամսի 13-ն է, մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, 2 օր՝ Հայրենիքի կորստի անգամ փոքրագույն նվազեցման շանսով:

Բոլորս պահանջում ենք վարչապետ կոչվածի հրաժարականը: Փրկենք մեզ և մեր հայրենիքը այդ նվաստացուցիչ փաստաթղթից, փրկենք մեր պատիվն ու արժանապատվությունը»:

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանի որդին հերոսաբար զոհվել է Արցախում: Նա հետմահու արժանացել է արցախի հերոս կոչման:

(Visited 296 times, 1 visits today)
Оцените статью