Մեզ դավաճանեցին, ծախեցին. հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը…

Nouvelles

Հասկանո՞ւմ եք, հայ ազգ, մեզ դավաճանեցին, ծախեցին: 30 տարի հաղթանակի, խաղաղության ծարավով ապրեցինք, մեզ դավաճանեցին ու ծախեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյանը:

«Աննա, ամբողջը նրա համար եղավ, որ ասացիր՝ հանուն ոչնչի է եղել, որ Ալիևի կնոջը հրավիրում էիր Շուշի՝ թեյ խմելու, գալու էին թեյ խմելու, մենք ո՞ւր քեզ հրավիրենք, այ սրբապիղծներ: Ծախելու էիք, տալու էիք, այդ հազարավոր զոհերը պետք չէին, մեր կյանքը չպետք է խաղ դարձնեիք, ձեր երեխաների կյանքն է մատաղ գնալու նրանց»,– ասաց նա:

«Տղե՛րք, երանի ձեզ, որ շուտ եք զոհվել ու այս ցավը չտեսաք, ոչ երանի նրանց, որ ապրելու են ու այս տառապանքը տանելու է: Հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը, Հայոց պատմության վերջին էջը շրջել եք, ցավոք սրտի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 327 times, 1 visits today)
Оцените статью