«ՀՊԱՐՏ» ՋԱՆ, ԼԱՎ ՉԵՍ ԱՊՐԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՄԵՂՐԻՆ ՉՏԱՆՔ

Nouvelles

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՀՊԱՐՏ» ՋԱՆ, ԼԱՎ ՉԵՍ ԱՊՐԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՄԵՂՐԻՆ ՉՏԱՆՔ

Երեկ համացանցը հիշեցրեց այսօրվա վարչապետ, նախկինում սկանդալային, միջակ լրագրողի ծրագրային «Մենք ու մեր շահերը», հոդվածը, հրապարակված իր իսկ խմբագրած «Հայկական ժամանակ» թերթում, դեռևս 2001թ․։ Հոդվածի ողջ իմաստն, այսպես ասած «լավ ապրելն է»։

Եվ հոդվածագիրն, իմանալով հայության բավականին ստվար հատվածի նյութապաշտ, անհայրենիք լինելը, նրանց գայթակղում է, տարածքներ՝ հանուն «լավ ապրելու» գաղափարով։ Եվ նյութաիշխանապաշտ գավառական լրագրողը, բացահայտ «լավ ապրելու» զոհասեղանին է դնում Մեղրին։

Հատված հոդվածից․

«Ի դեպ, Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է:

Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք»:

Կեցցե նա, ով շուրջ 20 տարի հետևողական պայքարի արդյունքում հասավ Հայրենիքը կործանելուն։ Կեցցեն բոլոր անհայրենիք, նյութապաշտ Հայաստանի և Սփյուռքի հայերը, որոնք հանուն «լավ ապրելու» , սատարում են վարչապետին և պատրաստ են Հայրենիքից հրաժարվել և գլխիկոր շարունակել քաշ տալ իրենց ողորմելի գոյությունը։

Հեյ, այ ձեզ քաղաքական-հասարակական գործիչներ համարողներ, տարիներով բոռում էիք, Քոչարյանն էր ուզում Մեղրին տար, սա էր ուզում տար, նա էր ուզում տար։ Ակնառու է, որ վարչապետը նպատակ է դրել հասել այն հանձնելու։ Ինչու՞ եք սսկվել, պարոնայք։

Հ․Գ․ Պատահակա՞ն է, արդյոք, որ բացահայտ Ադրբեջանի շահերը պաշտպանող Կարեն Շախնազարով կոչեցյալը, կրծքով պաշտպանում է վարչապետին, դեմ լինելով նրա հրաժարականին, ասելով, որ Հայաստանի վարչապետը պետք է գործն ավարտի»:

(Visited 162 times, 1 visits today)
Оцените статью