ԱԱԾ-ն ձերբակալել է նաև Ծառուկյանին, Վանեցյանին և Արա Սահակյանին

Nouvelles

ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին,

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին

փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

հանրահավաքից առաջ, իսկ Վանեցյանն ու Շարմազանովը հանրահավաքից հետո:

Հայտնի է, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կասկածվում

է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) եւ 307.1

(ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր

սահմանափակումները խախտելը) հոդվածներով:

(Visited 70 times, 1 visits today)
Оцените статью