22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ.. Հետո չասեք, թե համաձայն չէիք …

Nouvelles

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով` «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի,

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:

Հետո չասեք, թե համաձայն չէիք …»:

 

(Visited 310 times, 1 visits today)
Оцените статью