Ողջ ճանապարհին անիծում էի էն մեքենային, որ չսպասեց ինձ ու քշեց գնաց… Ստեփան Մանուկյան

Nouvelles

Ստեփան Մանուկյանը գրում է. Երբ մար տական գործողությունների ժամանակ հրե տանակոծության հետևանքով վիրա վորվել էի, սպասում էի, թե երբ պետք է շտապ օգնությունը գար հետևիցս, բայց քանի որ շրջափ-ակման մեջ էինք, շտապ

օգնությունը չէր կարողանում հասնել մեր մոտ, հետս ևս երկու հոգի վիրա վորվել էին, չպատմեմ ու չմանրանամ, թե ինչ էինք զգում էդ ժամանակ, ինչքան էինք սպասում մի օգնության, երբ էդ մասով մեքենա անցավ տղաները կարողացան կանգնեցնել մեքենան, վիրա վորներից երկուսին կարողացան նստեցնել այդ մեքենան, երբ եկավ իմ հերթը չհասցրի նստեմ,

ակտիվ հրետա նակոծություն էր ու մեքենան երկար սպասել չէր կարող, վարկյանների հարցր էր ամեն ինչ, դրանից հետո քառասուն կիլոմետր նահանջի հրաման ենք ստացել եւ ոտքով իջել ենք,

տղաներն են օգնել ինձ, մեկը զե նքս էր բերում, մեկը իրերս, մյուսները թևերիցս բռնած բերում էին, անընդհատ ասելով, որ ինձ չեն թողնելու, ոչ մի դեպքում:

Ես ամբողջ ճանապարհին անիծում էի էն մեքենան, որ չսպասեց ինձ ու քշեց գնաց, երբ արդեն հասցրել էին հոսպիտալ, մի քանի օր հետո իմանում եմ, որ մեքենան չկա,

տղաներից մեկը գե րի է ընկել, մյուսը անհայտ կորած է: Ես հրաշքով եմ փրկվել, ուրիշ բացատրություն չկա դրան: Ապաքինվում եմ: Հուսով եմ պատերազմի ավարտի պայմանները կպահվեն ու մեր գե րի ընկած տղերքը կգան, անհայտ կորածներն էլ կգտնվեն: Հույսս չի կորում:

(Visited 433 times, 1 visits today)
Оцените статью