BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին. տեսանյութ

Nouvelles

BBC-ի թղթակից Օրլա Հերինն Ալիևի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ներկայացրել է փաստեր, որոնք Ալիևը չի կարողացել մեկնաբանել և ստիպված որակել է որպես «ֆեյք նյուզ»։

Հերինն Ստեփանակերտում BBC-ի թղթակիցների կողմից արձանագրված փաստերն է ներկայացրել․ «Նրանք Ստեփանակերտում են եղել հոկտեմբերի 1-3-ը։ Նրանք հանկարծակի գնդակոծություններին ներկա են եղել։ Հարված է հասցվել բուժհաստատություններին, ավերվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել են ԱԹՍ-ներ, գնդակոծություններ։

Այս ամենը շշուկներ չեն։ Այս ապացույցները տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասել է Հերին։

«Ես կասկածում եմ այդ ապացույցներին։ Դրանք ֆեյք նորություններ են»,- ասել է Ալիևը։

Լրագրողի այն հարցին, թե «դուք մեղավոր չե՞ք կարող լինել, և բոլորը կեղծ տեղեկատվությո՞ւն է»։

Ալիևը պատասխանել է․ «Բացարձակապես»։

Նա նաև մերժել է Human Rights Watch-ի՝ խաղաղ բնակիչների դեմ կիրառված կասետային ռումբերի վերաբերյալ ապացույցները։

— Մենք չենք կիրառել դրանք։ Դա ֆեյք նորություն է։

— Բոլորը ֆեյք նորություննե՞ր են։

— Իհարկե, ինչո՞ւ ոչ։

https://youtu.be/kiorEZb5_xo

(Visited 429 times, 1 visits today)
Оцените статью