Շուշին եղել և կլինի հայկական. Արցախի ԱԳ նախարար

Nouvelles

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայում մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։

Բեկում մտցնելու ժամանակն է»։

Նշենք, որ ԱՀ նախագահի խոսնակի հայտարարությանը, թե Շուշին ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողությունից դուրս է, հաջորդեց ԱԳ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը,

թե Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու են մինչև վերջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է` Շուշիի համար մարտերը շարունակվում են:

(Visited 214 times, 1 visits today)
Оцените статью