Էրդողանի նախարար փեսան հայտնել է հրաժարականի մասին

Nouvelles

Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին: Հայտարարության մեջ որպես հրաժարականի պատճառ է նշված առողջական խնդիրները,- տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ալբայրաքի հրաժարականի լուրի վերաբերյալ նախարարությունից դեռևս որևէ արձագանք ստացվել:

Միևնույն ժամանակ դադարել է հասանելի լինել Ալբայրաքի Twiter-ի հաշիվը:

Նշենք, որ Ալբայրաքի գլխավորած ոլորտը վերջին շրջանում բավականին ծանր վիճակում է հայտնվել, որի ցուցիչներից մեկն էլ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային շարունակական արժեզրկումներն են դոլարի ու եվրոյի նկատմամբ:

Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը:

(Visited 330 times, 1 visits today)
Оцените статью