Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով:
Էրդողանն այդպիսի առաջարկ է արել շաբաթ օրը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է CNN Turk-ը:
Ընդգծվում է, որ Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը: «Եկեք միասին լուծենք Ղարաբաղյան հարցը՝ մեկ սեղանի շուրջ», – առաջարկել է նա:
Մոտակա ժամանակներս բանակցություններ կսկսվեն երկկողմանի ֆորմատով: Նշվում է, որ ադրբեջանական կողմի հարձակումները պետք է կանգնեցնել եւ նստել բանակցությունների սեղանին,
իսկ աշխատանքային խումբն էլ պետք է արագացնի այդ գործընթացը:
(Visited 211 times, 1 visits today)