Թուրքը Բերձոր ոտք չի դնելու.. սպասեք հաղթական լուրերի․ Հարութ Ավանեսյան

Nouvelles

Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։

Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։

Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Սպասեք հաղթական լուրերի։

Թուրքը Բերձոր ոտք չի դնելու»։

(Visited 365 times, 1 visits today)
Оцените статью