Էրդողանը պարտվելու է ավելի դառը, քան Սիրիայում. Նարինե Դիլբարյան

Nouvelles

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածաշրջանն արթնանում է. Ռուսաստանի և Իրանի վերջին հետևողական քայլերն ապացուցում են, որ պանթուրքական դաշինքի դեմ տարածաշրջանային այս երկու պետությունները պատրաստ են գործուն ռազմաքաղաքական հակահարված ծրագրել և հասցնել:

Եվրոպական պետությունների աջակցման պարագայում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի ընդգծված հակահաբեկչական դիրքորոշումը, Ադրբեջան-Թուրքիա և ահաբեկիչ գրոհայիններ դաշինքը Արցախ-Հայաստանի դեմ առաջին իսկ պատժիչ-կանխարգելիչ գործողություններից հետո կքայքայվի, ընդ որում ամենածանր հարվածը բաժին է ընկնելու ձախող ալիևյան Ադրբեջանին, որը Էրդողանի քաղաքական խաղերի պատանդն է:

Էրդողանը պարտվելու է Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած այս միջազգային պատերազմում, ավելի դառը, քան Սիրիայում: Բոլշևիկների միջոցով զավթված թուրք-ադրբեջանական պլացդարմ դարձած Նախիջևանը երբեք չի միանա ազատագրված և այսօր դաժան պատերազմի մեջ հայտնված Արցախի հետ Հայաստանի տարածքների հաշվին:

Պանթուրքական դաշինքի ահաբեկչական ծրագրերը հայտնի են դարձել բոլոր շահագրգիռ պետություններին: Իրանի մամուլում արդեն բաց հնչում են նախազգուշացումներ ահաբեկչական պետություններին, զինուժ է կուտակվում սահմաններին, Ռուսաստանի արտաքին հետախուզության գերատեսչությունը ևս հստակ նշում է, որ Թուրքական հետախուզության նպատակներն իրենց համար բացահայտված են, ինչպես նաև թուրքական մասնակցության ծավալները Արցախյան պատերազմում:

Հարավային Կովկասը մեր ջանքերով մաքրվելու է ահաբեկիչներից: Նախիջևանի հարցն էլ դեռ օրակարգում է: Հակաահաբեկչական գործողությունները, որ վարում է Արցախի ՊԲ-ն, ստանում է տարածաշրջանային ըմբռնում և աջակցում»:

(Visited 660 times, 1 visits today)
Оцените статью