Քիչ առաջ Թուրքիայում նորից երկրաշարժ գրանցվեց

Nouvelles

Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ’ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։ Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։ Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդ ուժգնությամբ։

Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովին ափամերձ Իզմիր քաղաքում և հարակից շրջաններում։

Երկրաշարժի հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, զոհվել էր 114 և վիրավորվել 1035 քաղաքացի։ Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել էին ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում։

(Visited 12 759 times, 1 visits today)
Оцените статью