«Մատ տեռորին»․ ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ

Nouvelles

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում կանցկացնեն։ Այս մասին Արոնյանը հայտնում է իր Ֆեյսբուքի էջում։

«Սիրելի ընկերներ!

Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։

Միջոցառման ընթացքում ես և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։

Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։

Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։

(Visited 71 times, 1 visits today)
Оцените статью