Մենք պետք է պաշտպանենք մեր հողը, լուծումը ռազմի դաշտում է. ԱԳ փոխնախարար

Nouvelles

Ղարաբաղյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է: Սա ճշմարտություն է, որն ակնհայտ է բոլորիս համար: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի,

ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հուսալ, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը կպայքարի մեր հողի համար, կործանարար մտածողություն է: Մենք պետք է պաշտպանենք մեր հողը եւ պայքարենք մեր գոյության համար»,- շեշտեց Քոչարյանը:

Ընդ որում, փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը պետք է ձգտի առավելագույն աջակցություն ստանալ հարեւաններից եւ դաշնակիցներից:

(Visited 156 times, 1 visits today)
Оцените статью