Խոշոր ավտովթար Երևանում. կան զոհեր և վիրավորներ

Nouvelles

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հոգեբանների խումբը:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր: Ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մահացել են, իսկ մի քանի հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

(Visited 498 times, 1 visits today)
Оцените статью